«Շերեփ»-ում երեկվա վեճը եղել է հաշիվը փակելու շուրջ
Հանրապետության հրապարակից քիչ այն կողմ գտնվող «Շերեփ» ռեստորանում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 8 անձ տարվել է ոստիկանություն։
Panorama.am-ին իրավապահ այս մարմնից հայտնեցին, որ երեկ ժամը 16։15-ին պարեկային ծառայության ծառայողները խուլիգանութուն կատարելու հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 7 անձի, ավելի ուժ ոստիկանություն է հրավիրվել ևս մեկ անձ։
Ըստ աղբյուրի, վեճն առաջացել է վճարի չափի շուրջ, քաղաքացիների ու ռեստորանի աշխատակիցները վիճաբանության ժամանակ խախտել են հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեղրել սեռական բնույթի հայհոյանքներ։
«Ձերբակալված անձինք ու կազմված փաստաթղթերը ներկայվել են քննչական մարմնին»,-ասացին ոստիկանությունից։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ոստիկանություն տարվածներն ազատ են արձակվել, կողմերից որևէ մեկը բողոք չի ներկայացրել։
«Քննչական կոմիտեին փոխանցված տվյալներով ռեստորանում վիճաբանություն է եղել հաճախորդների և ռեստորանի աշխատակիցների միջև, հնչել են հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ։
Ոստիկանությունը ռետորանի մոտից մի քանի անձանց տարել է ոստիկանություն։ Սակայն նախնական գործողությունների արդյունքում նշված տվյալները՝ ծեծկռտուքի վերաբերյալ չեն հաստատվել, հանցագործության մասին հաղորդում որևէ անձից չի ստացվել։ Այդ պատճառով քրեական վարույթ չի նախաձենվել՝ հիմքերի բացակայության հիմքով»,-նշեցին ՔԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան