Պակիստանում բողոքի ակցիաները չեն դադարում, 1000 ձերբակալված կա
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը կանգնել է դատարանի առաջ։ Նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Նախկին պաշտոնյանի ձերբակալության հետևանքով համազգային բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Այս մասին գրում է BBC-ն։
Բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է մոտ 1000 մարդ։ Նախկին վարչապետին պահում են ոստիկանության շենքերից մեկում, որտեղ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Իմրան Խանի ազատազրկումը քաղաքական ճակատամարտի սկիզբ է դարձել նրա կողմնակիցների ու Պաիկիստանի հզոր զինվորականության միջև։
Դատապարտվելու դեպքում նախկին վարչապետը կզրկվի ընտրություններին մասնակցելու հնարավարությունից։ Երեքշաբթի մայրաքաղաք Իսլամաբանդում նրա ձերբակալությունից հետո երկրի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց ընթացքում մահացել է երկու մարդ։
Կրիկտեի միջազգային նախկին 70-ամյա աստղը պաշտոնանկ արվեց անցած տարվա ապրիլին, երբ չէր լրացել պաշտոնավարման քառամյա ժամկետը։ Նոյեմբերին Վազիրաբադ քաղաքում քարոզարշավի ժամանակ կրակել էին նրա ոտքին։
Երեքշաբթի օրը BBC-ի հետ զրույցում Խանի խոսնակ Ռաուֆ Հասանն ասել է, որ նախկին վարչապետի ձերբակալությունը կարող է երկիրը գցել քաոսի և ամենաթողության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին