Ռուզաննա Խաչատրյան. Ես այդ կլաչը նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ նման տղա է դաստիարակել
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը պատրաստ է Վահագն Ալեքսանյանի կողմից 98 հազար դոլար գնահատված պայուսակը ՔՊ-ական պատգամավորի մորը նվիրել։ Այդ մասին նա ասել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում։
«Վահագն Ալեքսանյանը խորհրդարանն օգտագործում է որպես բամբասանքների տեղ։ Ասում է՝ Սեյրան Օհանյանի կինը 98 հազար դոլարանոց կլաչ ունի։ Նման թանկարժեք պայուսակները համարակալված են։ Վահագն Ալեքսանյանը՝ ծնված 1994 թվականին, Իջևան քաղաքում, ի՞նչ ինֆորմացիայի է տիրապետում, ո՞ր քաղաքից, ե՞րբ է ձեռք բերվել այդ պայուսակը, թող ցույց տա այն օրդերը, որ Ռուզաննա Խաչատրյանը ձեռք բերեց։ Ինքը նման է «Հերմես»-ին, չեմ կարծում անգամ էդքան հազար դրամ արժե։ Ես ձեզ եմ տալիս այդ պայուսակը, տարեք մասնագետների մոտ, թող գնահատեն՝ ի՞նչ արժե, և նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ այդպիսի տղա է դաստիարակել։ Սեյրան Օհանյանն է քաղաքականության մեջ, եթե բան ունեն ասելու, թող Սեյրան Օհանյանին ասեն»,-ասաց նա։
Ի դեպ, որպես բժիշկ Ռուզաննա Խաչատրյանը Ալեքսանյանին խորհուրդ տվեց հետևել իրեն. «Ճարպակալվում է ինքը, իսկ այդ ժամանակ ճարպակալվում են բոլոր օրգանները, այդ թվում նաև ուղեղը։ Չի կարելի է ԱԺ ամբիոնը վերածել «Կիսաբաց լուսամուտների»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան