Սոթքի բաց հանքավայրը ապրիլի 15-ից փակ է, ճակատագիրն` անորոշ
Սոթքի բաց հանքավայրը ապրիլի 15- ից փակ է, չի շահագործվում։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է «GeoProMining»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը և հիշեցնում՝ բաց հանքը փակվել էր, դեռևս, ապրլի ապրիլի 14-ին, երբ հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել։
Ռուզաննա Գրիգորյանը նկատել է՝ քանի որ հանքի մերձակայքում պարբերաբար կրակոցներ են լինում, անվտանգային նկատառումներից ելնելով, ղեկավարության կողմից որոշում է ընդունվել մեկ ամսով՝ ապրիլի 15- մայիս 15-ը, վճարովի արձակուրդ տրամադրել հանքի աշխատակիցներին։ Հանքի աշխատանքների հետագա ճակատագիրը պարզ կդառնա հարկադիր պարապուրդից հետո, որի վերաբերյալ տնօրինությունը կիրազեկի հանրությանը, ասել է ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, դեռևս ապրիլի 26-ին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում պնդել էր, թե Սոթքի հանքավայրի աշխատանքները չեն դադարեցվել, վստահեցրել, որ աշխատանքները մասնակի իրականացվում են։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «GeoProMining»-ի հիմնական բաժնետեր Տրոցենկոն է, որը դարձել է կառավարության հետ կոռուպցիոն տարրեր պարունակող գործարքի գործընկեր. նա անհասկանալի պայմաններում ձեռք է բերեց ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը ու դրան մի մասը նվիրել Փաշինյանի աշխատակազմին, որպիսի պահանջ ներկայացրել էր հենց Փաշինյանը»,-գրում է աղբյուրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հանքն երկու շաբաթից ավելի է չի աշխատում, քանի որ ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշխատակցի վրա. Թովմասյան
- Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող չի վիրավորվել. ՊՆ
- Սոթքի ոսկու հանքի «ճակատագիրն» այս պահին անորոշ է․ աշխատակից
- ԶԼՄ-ներում Սոթքի ուղղությամբ թշնամու հարձակման լուրեր կան. ՊՆ խոսնակն աջատել է հեռախոսը
- Եվրոդիտորդներն այցելել են Սոթքի հանքավայր. Ռուզաննա Գրիգորյան
- Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին