Ի դեպ, արդեն շատ եմ խոսում. Վլադիմիր Գասպարյանը՝ իրեն տուն նվիրած սանիկներին օգնելու մասին
«Այդ տունը գնել է ինձ հարազատ մարդկանցից մեկը` իր տղաների, ընտանիքի համար, ոչ ինձ համար։ Հետո, երբ տղաներն ասել են, որ այնուամենայնիվ նրանք չեն գալու Հայաստան, մնալու են արտասահմանում, այնպես որ լավ կլինի քավորով զբաղվեն։ Իմ ծրագրերի մեջ այդ տունը երբեք չի եղել, երբեք»,-Հակակոռուպցիոն դատարանում հայտնեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ բացատրելով, թե ինչպես է ձեռք բերվել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող այն տունը, որտեղ նա ապրում է։
Նման պարզաբանում նա տվեց այն տան մասով, որի ծագումը քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում:
Գասպարյանի խոսքով՝ ժամանակին, երբ իր սանիկների հայրը ՌԴ-ում բիզնես էր սկսել, իր կապերի շնորհիվ թույլ չի տվել, որպեսզի «կրիմինալը» նեղություն տա իրեն։
«Ի դեպ, արդեն շատ եմ խոսում»,-իրեն ընդհատեց Գասպարյանը։
Նա նաև հայտնեց, որ իր դեմ հարոցված մի շարք գործեր դատարաններում կառճվել են, այդ թվում Սևանա լճի ամառանոցի հետ կապված լրագրողին, իբր, ահաբելու դրվագով:
Հավելենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ։Գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Դավայ, գնացեք հա՞ ըստեղից». Վ. Գասպարյանը՝ լրագրողներին
- Վլադիմիր Գասպարյան. Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին