Ադրբեջանը կրակում է Սոթքի ուղղությամբ, հայկական կողմն ունի 2 վիրավոր
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարարությանն հաղորդմամբ, ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը»,- նշում են ՊՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Բայրամով. Վաշինգտոնում Երևանն ու Բաքուն մի քայլ առաջ են արել բանակցություններում
- Միրզոյանն ու Բայրամովն արձանագրել են՝ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ
- Աշոտյան. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է
- Վաշինգտոնում այսօր նախատեսված է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների փակումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին