Իրենք թուրք են, կարող են գյուղերին էլ խփել. ՔՊ-ական պատգամավոր
Այս պահին Սոթքի ուղղությամբ հրետանային կրակոցներ չկան, բայց իրավիճակը լարված է։ «24news.am»-ի հետ զրույցոմ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներին։
«Եթե ասում ենք՝ օգտագործվել է հրետանի, դա նշանակում է, որ ահագին լրջացել է իրավիճակը»,- հավելեց նա։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ թշնամին կիրառել է հրետանային և ականանետային միջոցներ։
Պատգամավորի խոսքով՝ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել Ադրբեջանին։ Նա նաև նշեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են Սոթքի բնակիչների մի մասը տարհանվել, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց, «Եթե կրակոցներ են եղել, ուրեմն պետք է տարհանվեն, կարո՞ղ ա իրենց հետ պայման են կապել, որ գյուղերին չխփեն։ Կարող են նաև խփել, իրենք թուրք են»։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները ցույց են տալիս, թե իրենք հզոր են և դա պետք է ընդունի նաև հայկական կողմը։ «Փորձ է արվում բանակցություններից առաջ մեզ ճնշել, բայց դա մեզ չի անհանգստացնում, բանակցությունները գնալու են էնպես, ինչպես պետք ա»։
Գագիկ Մելքոնյանը միաժամանակ նշեց, որ «բացառում է լայնածավալ հարձակումները, քանի որ առաջիկայոմ սպասվում են բանակցություններ, դրա համար դժվար այդ քայլին գնան»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
- ՊՆ. Հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանց կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում
- ՊՆ. Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է
- Ի՞նչ իրավիճակ է Սոթքում, Կութում և Վերին Շորժայում այս պահին. համայնքապետերն են պատմել
- Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան