Բրյունետի ելույթը՝ «Եվրատեսիլ-2023»-ում
«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում 2-րդ համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը՝ ներկայացելով «Future Lover» երգը։
Քվեարկությունը կմեկնարկի բոլոր ելույթների ավարտից հետո։
Բրյունետի օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:
Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես տարի նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի օգնությամբ:
Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվում է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կայացան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մ
Անգլիան հյուրընկալում է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես քվեարկել «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Բրյունետի օգտին
- «Եվրատեսիլ 2023». Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
- Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի բացմանը
- Եվրատեսիլի Յութուբյան ալիքում հրապարակված տեսահոլովակների թոփ 20-յակում Բրյունետի «Future Lover»-ն առաջինն է
- Բրյունետի երկրորդ փորձը՝ եվրատեսիլյան բեմում
- Բրյունետը Եվրատեսիլ 2023-ի ընթերցողների կողմից ամենասիրված կին արտիստն է
- Կիևը «Եվրատեսիլի» կազմակերպիչներից պահանջել է խոսել պատերազմի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան