ՀՀ–ն, Իրանն ու Հնդկաստանը աշխատում են «Պարսից ծոց–Սև ծով» ՄՏՄ–ի նախագծի վրա
Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը աշխատանքներ են տանում «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի ուղղությամբ։ Հնդկական կողմը Հայաստանը դիտարկում է որպես կամուրջ, որի օգնությամբ Հնդկաստանից ապրանքները կկարողանան դուրս գալ ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իկբալը։
Նրա խոսքով` հարցը քննարկվում է երեք երկրների առաջնորդների մակարդակով, սակայն նախատեսվում է նախագծում ներգրավել նաև մասնավոր հատվածին։
«Հնդկաստանը 2024 թվականին պատրաստվում է դառնալ ԵԱՏՄ դիտորդ երկիր։ Սա ևս մեկ հանգամանք է, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում` պաշտպանության ոլորտում»,– ասել է Իկբալը` հավելելով, որ առաջիկայում Հայաստանում Հնդկաստանի դեսպանությանը կից պաշտպանական հարցերով կցորդ կնշանակվի։
Ինչ վերաբերում է համագործակցության այլ ուղղություններին, ապա այս պահին մի շարք պայմանագրեր են կնքվել երկու երկրների գյուղատնտեսական ընկերությունների միջև։ Զարգանալու է նաև գյուղատնտեսական զբոսաշրջությունը։
Շուտով ևս երկու համաձայնագիր կստորագրվի, որոնք թույլ կտան հնդկական ընկերություններին Հայաստանում վերամշակել կենցաղային ու կենդանի ծագման աղբը և բնական գազ ստանալ։
Բացի այդ, աշխատանքներ են տարվում նաև «Հայֆիլմի» հետ հին կինոժապավենների թվայնացման ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզնաղնյոր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին