Հաղթանակի բնակիչները համոզված են՝ իրենց հասանելիք ջուրը տրամադրում են ջերմոցներին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչները սեփական քննությունն են իրականացրել՝ պարզելու, իրենց ծորակներ գալու փոխարեն, որտե՞ղ է կորում խմելու համար նախատեսված ջուրը։
Տարիներ շարունակ եղանակը տաքանալուն պես թաղամասի 13 ու հարակից փողոցների բնակիչները օրերով զրկված են լինում ջրից։ «Վեոլա ջուր»-ին ուղղված ահազանգերը, նամակները, դժգոհությունները, դիմումներն անպատասխան են մնացել։
Բնակիչները ստիպված են եղել սեփական քննությունն իրականացնել։ Նախ պարզել են, որ խողովակի՝ դեպի իրենց փողոց եկող հատվածի մեջ ինչ-որ մեկը քարեր է լցրել, ապա երկաթե շրջանակ դրել, ջրի ուղղությունը փոխելու համար։ Բնակիչները համոզված են, որ ինչ-որ մեկի աջակցությամբ, երաշխավորությամբ խմելու ջուրը տրամադրոմ են մոտակա ջերմոցների ոռոգման համար։
Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վեոլա ջուր» ընկերությունից, սակայն բոլոր փորձերը ձախողվեցին։ Հրապարակված բոլոր հեռախոսահամարներով զանգահարելուց հետո պարզվեց, որ օրվա տարբեր ժամերին, տարբեր տևողությամբ զանգերին սպասելու դեպքում էլ օպերատորները զբաղված են։ Ընկերությանը նաև ձայնային հաղորդագրություն ենք ուղարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա