Կհայտարարվի Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 5-ին քննարկվել է «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը և հաշվի առնելով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուների համաձայնությունը, Հանձնաժողովը որոշել է հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով (http://tvradio.am/wp-content/uploads/2023/05/34-23.pdf).
1. Մարկ Գրիգորյան` բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, բազմաթիվ գրքերի և գիտական աշխատությունների հեղինակ, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն,
2. Սոնա Հովհաննիսյան՝ արվեստագետ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համահիմնադիր,
3. Անահիտ Աստոյան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, գիտական աշխատությունների և բազմաթիվ գրքերի հեղինակ (ուսումնասիրության ոլորտը՝ Հայոց ցեղասպանություն, արևմտահայերի գործունեությունը Օսմանյան կայսրության զինված ուժերում, վարչական համակարգում, տնտեսական և մշակութային կյանքում),
4. Էմին Թորոսյան՝ պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն,
5. Նաղաշ Մարտիրոսյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան։
Հանձնաժողովից հայտնում են, որ նոր ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը մայիսի 10-ին գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում անդամները բաց քվեարկության միջոցով Հանձնաժողովի նախագահ են ընտրել բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, հաղորդավար Մարկ Գրիգորյանին։
Նիստի ընթացքում որոշվել է Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակել մայիսի 12-ին՝ Կառավարության, կարգավորող պետական մարմնի, ինչպես նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջերում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում