Մեծ կուտակումներ կան. Գեղամասար համայնքի նախկին ղեկավար
Գեղամասար խոշորացված համայնքի նախկին համայնքապետը՝ Հակոբ Ավետյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սոթքում (Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնը) իրավիճակին, նշել է. «Այս պահին կրակոցներ չկան, հարաբերական հանդարտ վիճակ է: Ես տեղյակ եմ միայն Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին, բայց որ մեծ կուտակումներ կան, չեմ կարծում, որ սրանով ավարտվում է»։
Նրա խոսքով, բնակիչների շրջանում անհանգիստ վիճակ է, եթե կրակոցները դադարեն, մարդիկ կմնան, իսկ եթե շարունակվեց, բնականաբար, Սոթքից կհանեն երեխաներին ու կանանց։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր, Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է մեկ սպանվի ու մեկ ծանր վիրավորի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայտնում է նաև սպանված զինծառայողի մասին
- Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները. Փաշինյան
- Տիգրան Աբրահամյան. Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով
- ՊՆ. Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
- ՊՆ. Հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանց կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները