ՊԵԿ. Թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։
Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։
«Հայցում ենք տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-նշում են կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին