ՊՆ. Հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանց կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր. ՊՆ
- Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասին
- Տաթև Հայրապետյան. Ադրբեջանը փորձում է ընդլայնել մարտի ծավալներն ու աշխարհագրությունը
- Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. ՊՆ
- Ադրբեջանը «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ. Infoteka24
- ՀՀ ՊՆ-ն հերքում է իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները
- Հայկական կողմն ունի 3 վիրավոր. Ադրբեջանը ԶՈւ-ն կրակ է բացել վիրավոր զինծառայող տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ՊՆ
- Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է կրակել Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ
- ՊՆ. Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կիրառում է հրետանային և ականանետային միջոցներ, ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան