ՀՀ ՊՆ-ն հերքում է իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները
Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին