Հասարակություն 18:15 11/05/2023 Հայաստան

Ավինյանի բախտը չի բերել. Սաթիկ Սեյրանյան

Տիգրան Ավինյանը լրագրող Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» դեմ հայցեր է ներկայացրել՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։ Ինչպես արդեն հաղորդվել է, պատճառը  լրագրողի հեռուստաթողարկումն է, որտեղ ներկայացված է «բացառապես նախկինում հրապարակված և երբևէ չհերքված, ավելին՝ ապացուցված մի շարք կոռուպցիոն ռիսկեր, որոնք վերաբերում են իրեն և իր շրջապատին»։

Panorama.am-ը զրուցել է Ժուռնալիստների միության  նախագահ, «168»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հետ՝ Ավինյանի՝ դատարան դիմելու իրական նպատակների, իրենց առաջիկա քայլերի մասին։

Սաթիկ Սեյրանյան-Երկու հայց է ներկայացվել, լրագրող Դավիթ Սարգսյանի անձնական գույքի, տան, հաշվեհամարների վրա է կալանք դրվել, նաև «168 ժամի» դեմ է հայց ներկայացրել։

Ընդ որում, քիչ առաջ լսում էի Ավինյանին, լրագրողների հացերին էր պատասխանում։ Մեր կոլեգաներից մեկը հարցրեց այդ մասին։ Փաստորեն, նա նույնիսկ տեղյակ չէ, որ մեր դեմ զրպարտության հայց չի ներկայացրել։ Չգիտեմ՝ ինչքանով է առհասարակ տիրապետում նյութին, ինչ-որ զրպատության մասին է  խոսում, բայց ինքը դիմել է պատվի, արժանապատվության, բարի համբավի հետ կապված։

Նյութում լրագրող Դավիթ Սարգսյանն օգտվել է բաց աղբյուրներից, ներկայացրել է  նախկինում մամուլում հրապարակված ու Ավինյանի կողմից երբեք չհերքված տեղեկատվություն։ Բազմաթիվ հրապարակումներ են ներկայացվել մամուլի կողմից, ապացուցված  կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմաթիվ դրվագներ կան, որոնք վերաբերում են Ավինյանին, նրա ընտանիքի անդամներին, նրա շրջապատին, նրա հետ փոխկապակցված անձանց և այլն։ Մենք հասկանում ենք այս իշխանությունների, կոնկրետ Ավինյանի նպատակը, ով հիմա քաղաքապետարանը, բոլոր լծակներն օգտագործում է իր քարոզարշավի նպատակներով։

Բավական բացահայտումներ են սպասվում Ավինյանի համար։ Մենք խոստանում ենք, իրավաբանները կխոսեն այդ մասին, պատրաստ ենք դրան։ Դիմելու ենք միջազգային կառույցներին, ընդ որում՝  ոչ միայն լրագրողական կառույցներին։ Պատրաստ ենք մինչև Եվրոպական դատարան գնալ։ Սա այսպես չենք թողնելու։

Լուրջ բաներ են բացահայտվելու՝ Սև լճի հետ կապված իր ծածկադմփոցից սկսած մինչև «Ղարաբաղ-Տելեկոմի» հանձնումը, կառուցապատումների մեջ Ավինյանի մասնակցությամբ դրվագներ։

Սա աննախադեպ է։ Նման հայցագնի չափ, նման սանկցիոն միջոց, որ կիրառվում է  լրագրողի նկատմամբ՝ կալանելով նրա ողջ ունեցվածքը, անձնական հաշվահամարը, նման պատժամիջոց երբևէ չի կիրառվել։

Ինչպես ասում են՝ այստեղ Ավինյանի բախտը չի բերել։

Մենք բոլոր օրինական ճանապարհներով, միջոցներով հասնելու ենք մեր հաշվեհամարների, Դավիթ Սարգսյանի գույքի վրայից արգելանքը հանելուն։ Ավելի մեծ թափով ենք շարունակելու, այս վարչախմբի իրական դեմքը պատռելու ենք։ Բոլոր կոռուպցիոն դրվագները՝ Ավինյանով, Փաշինյանով, արսենթորոսյաններով, արարատմիրզոյաններով, ալենսիմոնյաններով, աննահակոբյաններով, բոլորը ներկայացնելու ենք։

Շնորհակալություն իրենց մեր աշխատանքին նոր մոտիվացիա հաղորդելու համար։

Panorama.am- Պատրաստվո՞ւմ եք դիմել հակընդդեմ հայցով։

Սաթիկ Սեյրանյան - Փաստաբանները կասեն։ Առաջիկայում փաստաբանի հետ ասուլիսով ենք հանդես գալու։ Այսպես չենք թողնելու։ Շնորհակալ ենք իրենց՝ օգնելու իրենց իրական դեմքն ավելի մեծ թափով, ավելի մեծ եռանդով, ծավալով բացահատելու համար։ Որևէ մեկն իրավունք չունի լրատվամիջոցի, լրագրողի նկատմամբ նման պատժաչափ կիրառել։ Պատկերացնում եք, օրինակ, մեր միջազգային գործընկերները կարդան 18 միլիոն դրամի պահանջ, լրագրողի անշարժ գույքի, ունեցվածքի վրա կալանք մեկ մարդու կողմից, ով մեկ օրում դարձել է հսկայական կարողությունների տեր։ Մենք կներկայացնենք փոխկապակցված անձերով։ Մենք շատ բան կներկայացնենք։

Panorama.am- Ըստ ձեզ, ո՞րն է Տիգրան Ավինյանի իրական նպատակը՝ վախեցնե՞լ, ճնշե՞լ լրագրողին, լրատվամիջոցներին։

Սաթիկ Սեյրանյան - Նպատակը մամուլին լռեցնելն է։ Իրենց չի հաջողվելու։ Այստեղ իրենց բախտն ընդհանրապես չի բերել, Ավինյանի բախտը չի բերել։

Panorama.am-Շորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ըստ Փաշինյանի՝ նա հեծանիվ է քշում և սոխով ձվածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ. Միհրդատ Մադաթյան
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միրհրդատ Մադաթյանը գրում է. «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին թվում է, որ մի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք)...
Աղբյուր` Panorama.am
13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}