Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան:
Թե դա որպես կանոն ինչի համար է իրականացվում, ովքեր պետք է իմանան` գիտեն:
Ադրբեջանն այդ ուղղությամբ իր պլան մինիմումը դեռ մի ամիս առաջ լուծել է` Սոթքի հանքը չի աշխատում, ինչը հանգեցրել է մեծ խնդիրների, իսկ տարածքը վերածել զուտ առաջնագծի:
Իսկ թե ինչ պլանավորումներ ունի կամ կարող է ունենալ առաջիկայում Ադրբեջանը, դրանք որոշակի կանխատեսելիություն ունեն, որովհետև շատ ծրագրերի մասին Ադրբեջանը ուղղակի կամ անուղղակի ձևով խոսում և դաշտ է նախապատրաստում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում