Իրավապահ մարմինները պետք է այս դրավագով շատ ուշադիր զբաղվեն. Փաշինյանը՝ ԶՊՄԿ-ում բաժնեմասեր գնելու մասին
«Հանքարդյունաբերության ոլորտից հանրությունը, պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ՝ ուղղակի և անուղղակի, այդ թվում նաև՝ ազդակիր համայնքները և ՏԻՄ-երը»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը կարևորելով քննարկվող Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին որոշումը:
Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը պետք է հնարավորինս կառավարի բնապահպանական ռիսկերը՝ նաև շահագործումից հետո ռեկուլտիվացիայի միջոցով:
«Հանքարդյուանբերությունը պետք մոտեցնել միջազգային ստանդարտներին և այս առումով ոլորտի կրթությունը պետք է էականորեն զարգացնել, որպեսզի լավագույն որակավորման չափանիշներին համապատասխանող մասնագետներ աշխատեն մեր երկրում»,-հայտարարեց Փաշինյանը:
Այնուհետև նա սահուն անցում կատարեց ՀՀ խոշոր հանքշահագործող ընկերությանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, և ասաց, որ 2021 թվականի նախընտրական խոստմանը համաձայն ժողովուրդն՝ ի դեմ կառավարության, փայաբաժին է ձեռք բերել կոմբինատում:
«Որպես առաջնային արդյունք ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ-ն 2022 թվականի վճարել է ռեկորդային 145. 5 մլրդ դրամ հարկ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով արձանագրել, որ այն պայմանավորված է 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կառավարության կիրառած հում հանքաքարի արտահանման տուրքի վճարով, որը կազմել է մոտ 90 մլրդ դրամ և 2022 թվականի բյուջեից ընդհանուր հարկային մուտքերի մոտ 5-6 %-ը:
Փաշինյանը հայտնեց, որ 2016 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է 7.8 մլրդ դրամ հարկ, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում 14 մլրդ դրամ:
«Հետաքրքիր է, որ 2019-ին և 2020 թվականներին ԶՊՄԿ-ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել»-տեղեկացրեց գործադիրի ղեկավարը և, հրաց տալով, թե այն ինչի՞ հետ կարող է կապված լինել, ինքն էլ պատասխանեց. «Երբ մենք հետհայաց նայում ենք իրադարձություններին, ապա տեսնում ենք, որ 2019 թվականին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել ԶՊՄԿ-ում: Իհարկե, 2019 թվականին այդ բարձրաստիճան ներկայացուցչին ազատել ենք իր պաշտոնից և 2020 թվականին էլ ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու փաստով՝ քովիդի և պատերազմի պատճառով: Ի միջիայլոց՝ ես գտնում եմ, որ իրավապահ մարմինները պետք է այս դրավագով շատ ուշադիր զբաղվեն»:
Նա հայտարարեց, որ 2022 թվականին ԶՊՄԿ-ն ավելի շատ հարկ է վճարել, քան 2013, 2014, 2015, 2016 թվականներին միասին վերցրած՝ գումարած նաև 2020 թվականին վճարած հարկերը:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կայացել է Միշել-Բլինքեն հեռախոսազրույցը
- Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները. Փաշինյան
- Արդբեջանի հետ բանակցային գործընթացի՝ Փաշինյանի փորձը
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վայրիվերումները խոշոր հարկ վճարողների ցանկում
- Քաջարանցիները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը