Դուբայը կրկին արգելել է հայկական ինքնաթիռի վայրէջքը. այն այժմ վերադառնում է Երևան
Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռի վայրէջքը Դուբայում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ մնացել, իսկ հիմա Երևան վերադարձի ճանապարհին է։ Մի քանի ժամից կլինի այստեղ։ Ինքնաթիռում 37 ուղևոր կա»,- նշել է Անանյանը։
Նա վստահեցրել է` «FlyOne Armenia»-ն ունեցել է թռիչքի բոլոր թույլտվությունները և անհրաժեշտ փաստաթղթերը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան