
Սոթքի հատվածում վիրավորված զինծառայողներից երկուսին Երևան են տեղափոխել
Ադրբեջանական կրակոցների հետևանքով Սոթքի հատվածում վիրավորում ստացած զինծառայողներից երկուսին Երևան են տեղափոխել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ-ի աղբյուրը։
«Չորս զինծառայողներից երկուսը Վարդենիսի հոսպիտալից տեղափոխվել են Երևան»,-ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
- Ժամը 11:00-13:00-ն Ադրբեջանը Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել է հրադադարի ռեժիմը
- Կարելի է ասել, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Անահիտ Ավանեսյան
- Տիգրան Աբրահամյան. Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով