Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները. Փաշինյան
«Ցավոք, կրկնում եմ, ցավոք նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բրյուսելում խաղաղության պայմանագրի ստրագրման հավանականության մասին շրջանառվող կարծիքին:
Նա հայտնեց, որ խաղաղության փաստաթղթի հասունացումը և ստորագրման պատրաստելը առաջնային խնդիր է:
«Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում»,-ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ դրանցում ընդգծվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:
Ըստ Փաշինյանի դիտարկման՝ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է կրակում նրա տարածքի վրա:
«Մանավանդ, որ 2022 թվականի Սոչիի եռակողմ համաձայնագրի համաձայն կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից: Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր հրապարակային պայմանավորվածությունները և ընդհանրապես, դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որն Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը::
Նա ասաց, որ վաղ առավոտից ՀՀ ՊՆ-ն 10-15 րոպեն մեկ տեղեկություն է հրապարկում իրավիճակի վերաբերյալ և կոչ արեց ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածողը չդառնալ:
Հարակից հրապարակումներ`
- Արդբեջանի հետ բանակցային գործընթացի՝ Փաշինյանի փորձը
- Տիգրան Աբրահամյան. Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով
- ՊՆ. Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան