Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու փորձերը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի հայտարարություն է տարածել.
«Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ:
Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:
Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:
Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է
- Ի՞նչ իրավիճակ է Սոթքում, Կութում և Վերին Շորժայում այս պահին. համայնքապետերն են պատմել
- Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր. ՊՆ
- Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. ՊՆ
- Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է կրակել Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ
- ՊՆ. Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կիրառում է հրետանային և ականանետային միջոցներ, ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ
- Ադրբեջանը կրակում է Սոթքի ուղղությամբ, հայկական կողմն ունի 2 վիրավոր