Անահիտ Մանասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտումների փաստերը
ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցերը:
«-Այսօր` մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
-Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերելի հարցերին:
-Նա ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին, անձնական ազատության իրավունքին, հավաքների ազատությանը և այլ հիմնական իրավունքներին վերաբերելի չափանիշների պատշաճ իրացման կարևորությունը, ինչպես նաև ատելության խոսքի բացառման անհրաժեշտությունը:
-Անահիտ Մանասյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը:
Պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցում է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ https://ombuds.am/
Մենք հասանելի ենք նաև Telegram-ում ➡ https://t.me/ArmeniaOmbudsperson
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին