Մեր հողի վրա պիտի մեր տեղն ունենանք. Քաղաքացիները՝ Արցախի էթնիկ զտման դեմ ստորագրահավաքի մասին
Երևանում Արցախի էթնիկ զտման դեմ կազմակերպված ստորագրահավաք-ակցիային մասնակցում են հարենիքի անվտանգության, Արցախի ժողովրդի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ և փորձում ստորագրությամբ օգտակար լինել և թույլ չտալ Ադրբեջանի կողմից իրականացվող ապօրինի գործողությունների շարունակումը։
Panorama.am-ը փորձեց պարզել ՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները, բավարա՞ր են արդյոք ստորագրությունները և, ի վերջո, ո՞րը պետք է լինի հայկական կողմի պատասխան քայլը։
«Չգիտեմ։ Բարդ է, ես կուզենամ շատ լավ լինի»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Երտասարդներից մեկի կարծիքով էլ այժմ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ ինչ-որ կերպ պետք է մասնակցություն ունենա խնդրի լուծմանը։
«Չեմ կարծում՝ գլոբալ բան կլինի, բայց կարծում եմ, որ սա կօգնի Հայաստանում ապրող մարդկանց միանալ և հասկանալ, որ ուժը մեր մեջ է և միայն մենք կարող ենք լուծել այս խնդիրը»,-ասաց նա։
Քաղաքացիների մեծամասնությունը, թեև մեծ ակնկալիք չունի, սակայն հուսով է, որ կլինեն դրական տեղաշարժեր։
«Մեծ հույսով ու սպասելիքներով ենք, էս երևի չպիտի շարունակվի, անպայման ինչ-որ մի բան պիտի փոխվի և մեզ համար լավ լինի։ Այսօրվա իրավիճակը շատ տխրեցրեց ինձ, հուսամ կընդհատվեն կրակոցները, մի լավ օր կլինի»,-ասաց նրանցից մեկը։
Հարցին, թե ի՞նչ պիտի անի իշխանությունը, վերջինս պատասխանեց.
«Հիմա այնքան տարակուսանքներ կան։ Անպայման պետք է լինի իշխանափոխություն։ Ես մեծ ոգևորությամբ մասնակցել եմ իր ընտրությանը, բայց այժմ տասնապատիկ ոգևորությամբ ուզում եմ, որ հեռանա, հանգիստ թողի, տեսնենք՝ ի՞նչ է լինելու։ Մենք անպայման պիտի մեր տեղն ունենանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին