Ոչինչ չի ձեռնարկվում Կութում և Սոթքում քաղաքացիներին պաշտպանելու, որևիցե ձևով սատարելու ուղղությամբ. Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ Իշխան Սաղաթելյանի, Արգիշտի Գևորգյանի, Արման Ղազարյանի, Քրիստինե Վարդանյանի և Ասպրամ Կրպեյանի հետ սահմանային սադրանքից հետո այսօր անմիջապես այցելեցինք Կութ և Սոթք համայնքներ։
Ոստիկանական ուժերը արգելեցին մեր մուտքը, ինչից հետո Սոթք հասանք շրջանցիկ ճանապարհով։
Սա, վստահաբար, քաղաքական հրահանգ էր. մուտքը այլ քաղաքացիների դեպքում չէր արգելվում։
Մի քանի արձանագրում.
Մինչ այս պահը լսվում են կրակոցներ, թշնամին կիրառում է հրետանի։
Ոչինչ չի ձեռնարկվում քաղաքացիական հասարակությանը պաշտպանելու, որևիցե ձևով սատարելու ուղղությամբ։
Այդուհանդերձ, մարդկանց ոգին տեղն է, մեծամասամբ չեն պատրաստվում հեռանալ համայնքից։
Մտահոգություն կա միայն մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներում, որոնցից մի քանիսն արդեն դուրս են եկել տարածքից։
Ցավոք, ականատեսն ենք լինում մեր կողմից տարիներ շարունակ բարձրաձայնված մտահոգությանն ու մտավախությանը, որ թշնամին չի բավարարվելու և համարժեք պատասխան չստանալու դեպքում ավելի է լկտիանալու՝ մեծացնելով իր ախորժակը։
Սա մեզ համար ևս մեկ ազդակ պետք է հանդիսանա՝ միավորվելու հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ։ Հապաղելու ժամանակ չունենք։ Մենք պետք է մեր ունեցած ողջ ռեսուրսն ու ներուժը ներդնենք մեր սահմանները ամրացնելու գործում։
Թշնամու այս տեսակ գործողությունները կրելու են պարբերական բնույթ։ Մենք պետք է առավելագույնս պատրաստված հաղթահարենք այս մարտահրավերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կութ և Սոթք գյուղեր
- Ի՞նչ իրավիճակ է Սոթք համայնքում
- Սոթքի հատվածում վիրավորված զինծառայողներից երկուսին Երևան են տեղափոխել
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
- Ժամը 11:00-13:00-ն Ադրբեջանը Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել է հրադադարի ռեժիմը
- Տիգրան Աբրահամյան. Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով
- ՊՆ. Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է
- Ի՞նչ իրավիճակ է Սոթքում, Կութում և Վերին Շորժայում այս պահին. համայնքապետերն են պատմել
- Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր. ՊՆ
- Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. ՊՆ
- Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է կրակել Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ
- ՊՆ. Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կիրառում է հրետանային և ականանետային միջոցներ, ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ
- Ադրբեջանը կրակում է Սոթքի ուղղությամբ, հայկական կողմն ունի 2 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին