Դուբան արգելել է FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքն օդանավակայանում․ Անանյան
FLYONE ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը գրել է․
«Ի պատասխան մի շարք հարցումների
Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում։ Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։
Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։
Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ-Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան-Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար։
Ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապվել +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ [email protected] և [email protected] հասցեներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին