Կայացել է Էրմիտաժի և Էրեբունու թանգարանի միջև պայմանագրի կնքման արարողությունը
Էրեբունի թանգարանում կայացել է Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի և Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև առցանց ձևաչափով պայմանագրի կնքման արարողությունը։
Այն ստորագրվել է պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կողմից։ Պայմանագրով նախատեսված է Էրեբունի թանգարանում ստեղծել Էրմիտաժի անկյուն, ինչպես նաև առավել զարգացնել երկու հաստատությունների միջև փոխադարձ համագործակցությունը։
«Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը Tert.am-ին հայտնել է՝ այսօր հայոց պատմության համար կարևոր օր է և պատմական օր է մեր թանգարանի համար:
Թեմային Panorama.am-ը կանդրադառնա ավելի ուշ և ծավալուն։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի»-ից
- Լուվրի հետ համագործակցությամբ՝ Էրեբունի թանգարանը կունենա նոր ցուցադրություն
- Էրեբունի թանգարանից հեծյալով ռիտոնը կցուցադրվի Բրիտանական թանգարանում
- Մենք պետք է տեր լինենք Ուրարտուին և մեր մյուս ժառանգությանը. Միքայել Բադալյան
- Մարդ նշանակեք, որը հատուկ կզբաղվի Էրեբունի թանգարանի կանաչապատման հարցերով. Հրաչյա Սարգսյան
- Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է բացվել