Բրավո՛, Հենո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
«Բրավո՛, Հենո
Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։
Մխիթարյանը նաև ճանաչվեց «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»,- նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2։0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Ինտերի» հաշիվը 11-րդ րոպեին կրկնապատկել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները