Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հոր գրքի շնորհանդեսի ժամանակ ամուսնության առաջարկ արեց սիրելիին
Մայիսի 10-ին գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի ծննդյան օրը մտերիմների որոշմամբ տեղի էր ունեցել նրա վերջին՝ «Դառը ծովը» գրքի շնորհանդեսը։ Վեպը հրատարակել է Newmag-ը։
Հրապարակախոսի որդին՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, անակնկալ է մատուցել հարազատներին ու հենց շնորհանդեսի ընթացքում ամուսնության առաջարկություն արել սիրելիին։
«Երբ Վահան Իշխանյանի «Դառը ծով» գրքի շնորհանդեսի ժամանակ խոսք եղավ ընտանեկան ալբոմի մասին, նրա որդին՝ մեր գործընկեր Հովհաննես Իշխանյանը, այն համալրելու անակնկալ քայլ արեց։ Նա ներկաների առջև հրապարակային ամուսնության առաջարկ արեց հանրային կապերի մասնագետ Նատալյա Սարջանյանին ու ստանալով համաձայնությունը՝ խորհրդանշական մատանի դրեց նրա մատին։ Հետո պարզեցինք, որ Հովհաննեսն ու Նատալյան ծանոթացել են Արցախի հետ կապված ծրագրերի շրջանակներում»,- գրում է Aravot.am-ը։
Լուսանկարները՝ Newmag-ի ֆեյսբուքյան էջից։