«Հրապարակ». Երթ և հանրահավաք կանցկացվի Սյունիքի մարզի Արցախին սահմանակից Կոռնիձոր համայնքում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ն ի պաշտպանություն Արցախի նախաձեռնել է մայիսի 20-ին երթ և հանրահավաք անցկացնել Սյունիքի մարզի Արցախին սահմանակից Կոռնիձոր համայնքում։
Հիշեցնենք, որ խոսքն այն կամավորական ջոկատի վրա հիմնված ՀԿ-ի մասին է, որը 44-օրյա պատերազմի առաջին օրերին գրավել էր ռազմական կարևոր նշանակություն ունեցող Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը։
ՀԿ ակտիվիստները իրազեկման ակցիաներ են սկսել եւ ՀՀ տարբեր մարզերում կոչ են անում քաղաքացիներին սեփական միջոցներով այդ օրը հասնել Կոռնիձոր եւ մասնակցել երթ-հանրահավաքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները