Արդբեջանի հետ բանակցային գործընթացի՝ Փաշինյանի փորձը
«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակի նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ գործողություններից հետո: Մեր կողմից կա 4 վիրավոր»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սոթքում տեղի ունեցած ադրբեջանական ռազմական «սադրանքին»:
Փաշինյանը հայտնեց նաև, որ ադրբեջանական գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Փաշինյանի խոսքով՝ այսօրվա սադրանքը նաև նպատակ ունի խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով և հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները
«Փորձը ցույց է տալիս, որ Արդբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար: Սա է տեղի ունեննոմ հիմա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
Նա մտացածին գնահատեց հայկական կոմղից հրադադարը խախտելու մասին ադրբեջանական զինուժի տարածած լուրը:
«Ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար»,-ասաց Փաշինյանը և հայտնելով որ լարվածության էական նվազում կա, հավելեց, որ «այն դեռ չի կարելի կայուն համարել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան