Ի՞նչ իրավիճակ է Սոթք համայնքում
Սոթքի բնակիչներից մեկը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այս պահին կան կրակոցներ, իրավճակը հանգիստ չէ։
Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ո′չ հերքեց և ո′չ էլ հաստատեց լուրը՝ խնդրելով դիմել ՊՆ-ին։
«Կրակոցների մասով խնդրում եմ դիմել ՊՆ-ին, որն ավելի հստակ տեղեկություն կտա։ Սոթքի բնաչները համեմատար խաղաղ են։ Արդեն երեկո է, ամեն մեկն իր տան է»,- ասաց Խաչատրյանը։
Հարևան Նորաբակ համայնքի ղեկավարի հետ կապվել չհաջողվեց, որտեղ, ինչպես քիչ առաջ տեղեկացրեց ՊՆ-ը, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կան կրակոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ․ ՊՆ
- Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
- ՊՆ. Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
- ՊՆ. Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է
- Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան