Սուրենյանց. Սա դառն իրականություն է հայ- ռուսական հարաբերությունների այսօրվա նշաձողի մասին
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Դառն իրականություն, ինչի համար «պարտական» ենք Փաշինյանին
Մոսկվա կատարած այցի հենց հաջորդ օրը, Երևանում, Նիկոլ Փաշինյանն ընդունում է Իգոր Խովաևին, ով այն պաշտոնյան է, որին Կրեմլից պատվիրակված է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աշխատանքների համակարգումը։
Զավեշտն այն է, որ Հայաստանի համար կենսական խնդիրները Փաշինյանը չի կարողացել մեկ օր առաջ քննարկել Մոսկվայում՝ Պուտինի հետ, ու հիմա բավարարել է Երևանին նրա էմիսարին ընդունելով:
Սա դառն իրականություն է հայ- ռուսական հարաբերությունների այսօրվա նշաձողի մասին, ինչի համար «պարտական» ենք Փաշինյանին:
Հա, ի դեպ, պետք չէ լոլոներ պատմել Մոսկվայի «պառադային» օրակարգի մասին, որովհետև զորահանդեսի գնացել էին նաև Ղրղզստանի ու Ղազախստանի նախագահները, որոնք, սակայն հասցրել են հանդիպել Պուտինին ու քննարկել իրենց երկրներին հուզող հարցեր»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Պոպուլիզմի ոդիսականը
- Սուրենյանց. Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին
- Ադրբեջանը չի հանելու Հակարի կամրջի վրա տեղադրված անցակետը. Սուրենյանց
- Սուրենյանց. Նիկոլ Փաշինյանը հաճախ շրջանառում է թեզեր, որոնք ավելի են խրախուսում Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը
- Սուրենյանց. Փաշինյանն ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը
- Սուրենյանց. Պետության վերացման ակտ ազգային խայտառակությունը տեղի է ունեցել թքելու օրը
- Սուրեն Սուրենյանց. Ահա, ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան