Փարիզի օլիմպիական ավանի ճաշացանկում կլինի շուրջ 500 ուտեստ
Փարիզի օլիմպիական ավանի ճաշացանկում կլինի շուրջ 500 ուտեստ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Պատրաստման գործում հաշվի կառնվեն հատուկ դիետաները, սննդային սովորությունները, կրոնական համոզմունքները և այլն:
Ճաշարանում կտեղավորվի 3500 մարդ։ Օլիմպիական ավանում կգործի ֆրանսիական ավանդական բագետներով, կրուասաններով և խմորեղենի այլ տեսակներով հացի փուռ: Խոհարարները խոստացել են, որ սնունդը կլինի «զվարճալի, համեղ և առողջարար», սակայն օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընթացքում գինի կամ ալկոհոլային այլ խմիչք չի առաջարկվի: Նրանք կհետևեն նաև նախորդ՝ Տոկիոյի խաղերի օրինակին և կառաջարկեն ֆրանսիական ավանդական խոհանոցը:
Փարիզի օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան