2022թ.-ին վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները աճել են 67,7 %-ով
«Տարաժամկետ վճարման եղանակով հիմնականում օտարվում է խոշոր գույքը, որի արժեքը գերազանցում է 1-2 միլիարդ դրամը»,- կառավարության նիստում Պետական գույքի կառավարման 2021-2023 թթ. ծրագրի կատարման՝ 2022-ի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Նա հայտնեց, որ պետական գույքի օտարման գործարքների արժեքը 20,7 մլրդ է, որը նախորդ 5 և ավելի տարիների միջին ցուցանիշը գերազանցում է 20 անգամ:
Ավետիսյանը հայտնեց, որ գործարքների արդյունքում պետական բյուջե փաստացի մուտքեր կազմել է 8,9 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից հավելեց. «Մենք ունենք տասնյակ շենքեր և շինություններ, որոնք միակ բանը, որ անում են, արևի, անձրևի, քամու ազդեցության ներքո մաշվելն է»:
Նա նաև տեղեկացրեց, որ 2022թ.-ին վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները աճել են 67,7 %-ով:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է փոխարինել Նիկոլ Փաշինյանին մահվան ժամանակաշրջանում մինչ նրա հարություն առնելը. Ղազարյանի հարցը
- Իրավապահ մարմինները պետք է այս դրավագով շատ ուշադիր զբաղվեն. Փաշինյանը՝ ԶՊՄԿ-ում բաժնեմասեր գնելու մասին
- Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կայացել է Միշել-Բլինքեն հեռախոսազրույցը
- Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները. Փաշինյան
- Արդբեջանի հետ բանակցային գործընթացի՝ Փաշինյանի փորձը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան