Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր. ՊՆ
Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին:
Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. ՊՆ
- ՀՀ ՊՆ-ն հերքում է իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները
- Հայկական կողմն ունի 3 վիրավոր. Ադրբեջանը ԶՈւ-ն կրակ է բացել վիրավոր զինծառայող տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ՊՆ
- Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է կրակել Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ
- ՊՆ. Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կիրառում է հրետանային և ականանետային միջոցներ, ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ
- Ադրբեջանը կրակում է Սոթքի ուղղությամբ, հայկական կողմն ունի 2 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան