Իրավունք 12:53 12/05/2023 Հայաստան

Արման Թաթոյան. Եթե անցակետում մեր հայրենակցին ձերբակալեցին, բեռը վերցրեցին, մեքենան առգրավվեցին, ո՞նց ենք պաշտպանելու նրան

«Ակնհայտ է, որ անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում մեկուսացնել Արցախն արտաքին աշխարհից և լուծել իր խնդիրը, սա մեծ քաղաքական նպատակի մի մաս է, միջոց է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի խախտում է, բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը վարում է ցեղասպան, էթնիկ զտման քաղաքականություն, Ադրբեջանի իշխանությունները տարածում են սպառնալիքներ, իրականացնում են կրակոցներ։

Թաթոյանի խոսքով, սա լավ պլանավորած գործողություն էր, որտեղ օգտագործեցին այսպես կոչված էկոակտիվիստներին, դրա տեղադրումն իրականացրեցին փափուկ ուժի միջոցով։

«Անցակետի տեղադրումը բացահայտ անօրինական է, մարդու միջազգային իրավունքների, միջազգային քրեական իրավունքի, մարդասիրական իրավունքի, բոլոր նորմերի տեսանկյունից այն բացահայտ ապօրինի է։  Մի պահ պատկարացրեք, եթե ընդունենք դրա լեգիտիմությանը, մեր հայրենակիցներն անցնեն, սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները կարող են այդտեղով անցնող ցանկացած մեկին ձերբակալել, կալանավորել, գողանալ այդ մարդուն։ Ո՞վ կիմանա՝ այդ մարդու հետ ինչ կլինի։ Պատերազմի ժամանակ մեր տղաները հայտնվում են նրանց վերահսկողության ներքո, հետո տեսեք, չեն հաստատում, չգիտենք, որտեղ են նրանք»,-ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով, անցակետով անցնող ցանկացած մեկին կարող են մտացածին մեղադրանք առաջադրել։

«Ասում են, դե լավ բեռների համար կարելի է։ Դա կլինի առաջին քայլը։ Ադրբեջանի ամենասիրելի քաղաքականությունն է աստիճանաբար գնալ առաջ։ Սյունիքի մեր դեպքերը քննարկենք, բերեցին սկզբում դրեցին «Բարի գալուստ Ադրբեջան», հետո ցուցանակը պաշտպանելու համար ասեցին պետք է զինվոր կանգնի, հետո ասեցին՝ մեր զինվորները մրսում են, ենթակառուցվածքներ սարքեցին ու այդպես սկսեցին առաջ գնալ, նույնն այստեղ է լինելու, ես վստահ եմ ուղղակի։
Կարող են ցանկացած անձի նկատմամբ ինչ ուզեն անեն, ոչ մի միջազգային իրավական երաշխիք չի աշխատում։ Հիմա եթե մեր հայրենակցին ձերբակալեցին, կալանավորեցին, բեռը մոտից վերցրեցին, մեքենան առգրավվեցին, մենք ո՞նց ենք պաշտպանելու»,-ասաց Թաթոյանը։

Նա կրկին ընդգծեց, որ անցակետի տեղադրումն անօրինական է, այն պետք է դիտարկել ցեղասպան քաղաքականության, էթնիկ զտումների, մեկուսացման համատեքստում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով
2024 թվականի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 13:20:30 տեղական ժամանակով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}