Մեդվեդև. Ռուսաստանի հակառակորդները «տանում են դեպի Երրորդ համաշխարհային պատերազմը»
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում ելույթի ժամանակ ասել է, որ երկրի հակառակորդները «գործը տանում են դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ», որտեղ հաղթողներ չեն կարող լինել։ Նրա խոսքերին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
«Ակնհայտ է, որ մեր երկրի դեմ լայնամասշտաբ հիբրիդային պատերազմ է սանձազերծվել։ Նրանց ամերիկացի և եվրոպացի հովանավորները ուժեղացված կերպով մեր թշնամիներին ապահովում են ամեն տեսակի մահաբեր զենքերով, խրախուսում են տեռոր Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում, դիվերսիաներ և քաղաքական սպանություններ են անում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իր տեսակետից ռուսների հակառակորդները «իրականում գործը տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, դեպի գլոբալ աղետ, որտեղ, ինչպես գիտեք, ըստ էության հաղթողներ չեն կարող լինել։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան երկար ժամանակ կկորցնի իր առաջատարությունը Եվրոպայում. Մեդվեդև
- Գերմանիայում և Լեհաստանում սահմանափակվել է Ուկրաինայի «անհետացման» մասին Մեդվեդևի թվիթը
- Մեդվեդև. Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ
- Մեդվեդև. «ՆԱՏՕ-ի խաղաղապահները» ցանկանում են Ուկրաինայի միջոցով երրորդ համաշխարհայինը սկսել
- Մեդվեդև. Պուտինի կալանավորումն արտասահմանում պատերազմի հայտարարություն կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան