Երևանի փոխքաղաքապետերն ամեն ամիս մոտ կես մլն դրամ պարգևավճար են ստանում
Երևանի քաղաքապետի տեղակալներն ամեն ամիս միասին ստանում են 2 մլն 300 հազար դրամ պարգևավճար։ Քաղաքապետը հինգ տեղակալ ունի, ստացվում է, որ միջին հաշվով յուրաքաչյուրն ամեն ամիս, բացի աշխատավարձից, ստանում է ևս 460 հազար դրամ պարգևավճար։
Ըստ պաշտոնական վիճակագրության, նման չափով գումար վճարվել է փոխքաղաքապետներին անցած տարվա նոյեմբերին, դեկտեմբերին, այս տարվա հունվար, փետրվար ամիսներին։ Չի բացառվում, որ այն շարունակվում է։
Ուշագրավ է, որ անցած տարվա հոկտեմբերին պարգևավճարը կազմել է 1 մլն 850 հազար դրամ։ Նկատենք, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ ընտրվեց անցած տարվա սեպտեմբերի 23-ին, չի բացառվում, որ նաև այդ հանգամանքով պայմանավորված լինի պարգևավճարի չափի աճը։
Ի պատասխան Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանի հարցման՝ քաղաքապետարանի տրամադրած ցուցակների, պարգևավճարից զուրկ չեն եղել նաև քաղաքապետի առաջին տեղակալի օգնականները, քաղաքապետարանի վարչությունների պետերն ու նրանց տեղակալները, բաժինների պետերը, գլխավոր, առաջատար, 1-ին կարգի մասնագետները, գործավարները և այլք։
Օրինակ վարչության պետերն այս տարվա հունվարին ստացել են 1 մլն 394 հազար դրամ, բաժնի պետերը՝ 1 մլն 632 հազար դրամ, բաժնի պետերը՝ 636 հազար դրամ։
Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում, ըստ ավագանու անդամի, Երևանի քաղաքապետարանի կողմից որպես պարգևավճար տրված գումարը կազմել է 58 175 280 դրամ։
Հիշեցնենք, որ պատերազմից մեկ տարի անց՝ 2021-ի հուլիսին Երևանի ավագանին քվեարկեց աշխատավարձերի բարձրացման նախագածի օգտին, արդյունքում, քաղաքապետի աշխատավարձը դարձավ 1.320.000 դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 1.020.000 դրամ, մյուս 4 տեղակալներինը՝ 952.000 դրամ։ Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը դարձավ 850.000 դրամ։
«2011 թվականից հետո համայնքային ծառայողների աշխատավարձերն աճել են 0%-ով։ Եվ հենց այդ պատճառով է, որ մենք ստիպված ենք եղել ինդեքսավորումն անել պարգևավճարի ֆոնդով»,-հայտարարել էր այժմ քաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Ստացվեց՝ աշխատավարձը բարձրացավ, պարգևավճարն էլ մեծացավ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանին ընտրեց քաղաքապետի առաջին տեղակալին
- Բոլոր խնդիրները լուծվե՞լ է, հիմա էլ պետք է կրկնապատկենք քաղաքապետի աշխատավարձը. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին