Թաթոյան. Սյունիքում ադրբեջանցիներն ականապատում են գրավված տարածքները
«Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք ու հեռանալու մտադրություն, ակնհայտ է, չունեն»,-այսօր լրագրողների հետ հադիպմանը հայտարարեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, որքան էլ խոսեն սահմանազատման, սահմանագծման, միջազգային սկզբունքների մասին, Հայաստան ներխուժած ադրբեջանցիների գործողությունները բոլորովին այլ բանի մասին են վկայում։
«Նրանք ամրացած են Հայաստանի Հանրապետության սահմանից ներս գտնվող տարածքներում։ Ներքին Հանդ գյուղում մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էր, մի քանի ամիս անց արդեն մեծ շինություններ են, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, նույն ճանապարհները, բունկերները մենք արձանագրել ենք նաև Ջերմուկ քաղաքում»,-ասաց Թաթոյանը։
Նրա համոզմամբ, ադրբեջանցիների գործողություններն առաջին հերթին ուղղված են խաղաղ բնակչության կյանքն անհնարին դարձնելուն, որ թողնեն ու հեռանան։
«Մարդկանց զրկում են ջրից։ Հատուկ զավթում են աղբյուրները՝ թույլ չտալով, որ մարդիկ օգտվեն անգամ խմելու ջրից, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը, արոտավյարերը։ Յուրաքանչյուր սմ-ի հետևում կանգնած են մարդիկ, ընտանիք, ճակատագրեր»,-ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով, Սյունիքի գյուղերի բնակիչներն իր հետ զրույցներում փաստել են, որ ադրբեջանցիները ակնաապտում են գրավված տարածքները, որոնց վրա կենդանիներ են պայթում ու սատկում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան