Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ կարող է ապացուցել ընտրություններին Ռուսաստանի միջամտության փաստը
Նախագահական ընտրություններում Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն պնդում է, որ ունի Ռուսաստանի մասնակցության ապացույցներ մայիսի 14-ի կամարտահայտման նախաշեմին թեկնածուների մասին կեղծ տեղեկություններ տարածելու վերաբերյալ։ Նրա խոսքերին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
«Եթե մենք չունենայինք կոնկրետ ապացույցներ, ես չէի գրի այդ մասին թվիթերում: Մենք անընդունելի ենք համարում մեկ այլ երկրի միջամտությունը Թուրքիայում ընտրական գործընթացին՝ ելնելով որևէ քաղաքական կուսակցության շահերից: Ես ուզում էի, որ ամբողջ աշխարհն իմանա այս մասին, ուստի և համապատասխան հրապարակում է արել Twitter-ում»,-ասել է նա ուրբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում։ Ըստ ընդդիմադիրի, նրա ղեկավարած Ժողովրդահանրապետական կուսակցությունը Անկարայում Ռուսաստանի դեսպանատան հետ չի քննարկել «ֆեյքերի» առաջացման հարցը։
Հինգշաբթի օրը Քըլըչդարօղլուն Twitter-ում ռուսերեն հաղորդագրություն է հրապարակել, որում կոչ է արել Ռուսաստանին չմիջամտել մայիսի 14-ին հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Նա պնդել է, որ Ռուսաստանը կանգնած է որոշ «մոնտաժների, դավադրությունների և ձայնագրությունների» հետևում, որոնք նախկինում բացահայտվել էին Թուրքիայում։ Թե ինչ նկատի ունի, քաղաքական գործիչը չի պարզաբանել։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել էր Թուրքիայի ընտրություններին Մոսկվայի միջամտության հնարավորության մասին լուրերը՝ ընդգծելով, որ նման տվյալներ են տարածում ստախոսները։ Նրա կարծիքով՝ Քըլըչդարօղլուի համար «շատ կարևոր է հիշել ամերիկացիների պատմությունը», որոնք «ամբողջ կառավարությունը, ղեկավարությունը երկար ժամանակ կրկնում էր, որ Ռուսաստանը միջամտել է, հետո տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել դատավարության վրա և հետո եկել. եզրակացության, որ միջամտություն չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի նախագահի թեկնածու Ինջեն հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին
- Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու 3 հայ կա
- Մայիսի 9-ին Թուրքիայի պետական ծառայողների աշխատավարձերը 45%-ով ավելացնելու արձանագրություն է ստորագրվել
- Էրդողանը ցանկանում է, որ քվեարկությունը կվերածվի քաղաքացիների տոնի
- Էրդողանը հիվանդության մասին տեղեկություններից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
- Էրդողանը պարտվում է Քըլըչդարօղլուին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան