Կիևում հայտնում են մինչև ձմեռ հակամարտությունը դադարեցնելու ցանկության մասին
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են մինչև այս ձմեռ ավարտել զինված հակամարտությունը։
«Մինչև ձմեռ մենք ցանկանում ենք ամբողջությամբ ավարտել պատերազմը»,-ասել է նա: Դանիլովն ընդգծել է, որ Կիևի գլխավոր պլանն է Ուկրաինան վերադարձնել 1991 թվականի սահմաններին։ Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար Կիեւը չի սահմանափակվի ժամանակով, այլ «կպայքարի այնքան, որքան կպահանջվի»։
«Կիրականացվի մե՞կ, թե՞ մի քանի գործողություններ՝ կախված է բազմաթիվ հանգամանքներից»,-«ՌԻԱ նովոստի»-ն է մեջբերել Դանիլովի խոսքերը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինային «ավելի շատ ժամանակ է պետք» հակահարձակում սկսելու համար։ Նա բացատրել է, որ Ուկրաինան այժմ կարող է հարձակման անցնել, բայց «շատ մարդկանց կկորցնի»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան Համաշխարհային բանկից 132 մլն դոլարի վարկ է ստացել
- Արախամիային մեղադրում են Ուկրաինայի հետ վիճաբանության մեջ Վրաստանին ներքաշելու փորձի համար
- Պատրուշևը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ որպես պետության պահպանումը չի մտնում ԱՄՆ-ի ծրագրերի մեջ
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինային հրաժարվել հարձակումից
- Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սակագինը կարող է կրկնապատկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները