Հռոմում տեղի է ունեցել հայագիտական-իտալական ուսումնասիրությունների XXIV-րդ գիտաժողովը
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հաղորդում է.
Հռոմի Լա Սապիենցա համալսարանի նախաձեռնությամբ 2023թ․ մայիսի 12-ին համալսարանի Անտիկ գիտությունների դեպարտամենտում տեղի ունեցավ «Հայագիտական ուսումնասիրություններն Իտալիայում. փոխառնչություններ և հեռանկարներ» խորագրով հայագիտական-իտալական ուսումնասիրությունների XXIV-րդ գիտաժողովը։
Բացման խոսքով հանդես եկան Հռոմի Լա Սապիենցա համալսարանի ռեկտոր Անտոնելա Պոլիմենին, Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը, ելույթներով և դասախոսություններով հանդես եկան Լա Սապիենցա համալսարանի պրոռեկտոր Մարկո Մանչինին, Անտիկ գիտությունների դեպարտամենտի ղեկավար Ջորջո Պիրասը, Միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու Կառլո Ջովաննի Չերետին, Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, պրոֆեսորներ Մարկո Բաիսը (Լա Սապիենցա համալսարան), Անդրեա Սկալան (Միլանի համալսարան), Աննա Շիրինյանը (Բոլոնյայի համալսարան), Սոնա Հարությունյանը (Վենետիկի համալսարան), Իռենե Տինտին (Պիզայի համալսարան), Զարուհի Պողոսյանը (Ֆլորենցիայի համալսարան) և Ջանկառլո Սկիրուն (Նեապոլի համալսարան): Հատուկ պրեզենտացիայով հանդես եկան վերականգնողներ Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն»։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանում մայիսի16-ին տեղի կունենա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունների իտալերեն թարգմանությունների գրքի շնորհանդեսը
- Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները