ՄԻՊ-ը մասնակցել է ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերի քննարկմանը
Մարդու իրավունքներին վերաբերելի չափորոշիչների ամրապնդման տեսանկյունից կարևոր է պետական մարմինների միջև համագործակցության պատշաճ մշակույթը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից։
«Պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերի քննարկմանը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կազմով հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի և Լիխտենշտայնի մշտական ներկայացուցիչ, Մարդու իրավունքների հարցերով Նախարարների տեղակալների նիստերի նախագահ դեսպան Դոմենիկ Վանգերի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր: Ընդգծվել է Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի կիրարկմանն ուղղված արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը և այդ առումով հատուկ կարևորվել է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան