2.5 տարի անց մայրը Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը
Պատերազմից 2.5 տարի անց ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանի մայրը Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը։
«Էրեխես գել ու գազանի բաժին չէր դարձել, այլ երկոտանի կենդանիների՝ մարդկանց ձեռքում էր հայտնվել»,-ասում է տիկին Ալինան Արամ Գևորգյանի հրապարակած տեսանյութում։
Վ. Խաչատրյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին Հադրութի Վանք գյուղի մոտ։ 2021-ի հուլիսին հուղարկավորվել էր Վահագնի մասունքը՝ գլուխը։
«Երկուշաբթի օրը ծնողները գնում են տեսնում, որ որդու մարմինը Մեծամորի դիահերձարանում էր։ Ամբողջությամբ ճանաչելի, այնքան ճանաչելի, որ դաջվածքն անգամ հնարավոր էր կարդալ։ Ստացվում է, որ երկուսուկես տարի տղայի մարմինը մնացել է սառնարանում, ծնողներին տեղյակ չեն պահել»,-ասում է Ա. Գևորգյանը։
Վահագնի մայրը՝ տիկին Ալինան ասում է՝ երազում էր որդու մարմինը գտնելու մասին։
«Ասում էի՝ սարի պես երեխա եմ տվել, մի՞թե չեմ գտնելու ձեռքերը, ոտքերը։ Լավ կենդանիներին բաժին հասա՞վ իմ երեխան։ Ծնողներից մեկն ասաց՝ զանգի Հերացի։ Ես ասել էի, որ եթե մի եղունգ նույնականացվի, տեր ենք, մեր երեխունն է։ Զանգեցի Հերացի, ասեցի՝ կարո՞ղ է մի բան կա։ Ասացին՝ այո։ Իմ Վահագի մարմինն ամբողջությամբ ճանաչելի էր։ 2020-ի նոյեմբերի 21-ից Վահագն մեր մոտ է՝ Հայաստանում, նախ եղել է Կապանում, ապա ուղարկել են Մեծամոր»,-պատմում է մայրը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան