Ոսկանյան. Այս պահին թշնամու ողջ քարոզչամեքենան նպատակաուղղված աշխատում է մեզ ընկճելու ուղղությամբ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հանրահայտ ճշմարտություն է, որ արդի հիբրիդսյին պատերազմները ոչ միայն հակառակորդի ֆիզիկական, այլ նաև հոգեբանական տարածքն են ներառում։
Այս առումով Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ պետք է դառնան ոչ միայն դասական իմաստով զինված ուժերը, այլ նաև դրանց շրջանակում թշնամու դեմ որակյալ հոգեբանական և քարոզչական գործողություններ ծրագրող ու իրականացնող մասնագիտական ստորաբաժանումները։
Դրանց ստեղծումը և արդյունավետ աշխատանքը ոչ պակաս կարևոր են, քան արդի զինատեսակներով հագեցած դաշտային մարտ վարելու ունակ ընտիր բանակային միավորները։
Դիցուք, հենց այս պահին, երբ Վարդենիսի տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին թշնամու ողջ քարոզչամեքենան նպատակաուղղված աշխատում է մեզ ընկճելու և սեփական հանրության ոգին բարձր պահելու ուղղությամբ, նման ստորաբաժանման կարիքը խիստ զգացվում է»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը
- ՊՆ. Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմն ունի մեկ զոհ և 2 վիրավոր
- Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանդեպ վարում է «դասական» հիբրիդային պատերազմ
- Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը. Ոսկանյան
- Հայաստանի և հայերիս նման նվաստացում ամենազարհուրելի երազում անգամ տեսնել հնարավոր չէր. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան