Ուկրաինան Համաշխարհային բանկից 132 մլն դոլարի վարկ է ստացել
Ուկրաինան Համաշխարհային բանկից 132 միլիոն դոլարի վարկ է ստացել, այդ միջոցները կուղղվեն գյուղատնտեսությանն աջակցելու համար: «ՌԻԱ նովոստի»-ն գում է, որ այդ մասին ուրբաթ ասել է ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն։
«Հինգշաբթի օրը՝ 2023 թվականի մայիսի 11-ին, Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացավ 132 միլիոն դոլարի ֆինանսավորում: Վարկի միջոցները ստացվել են Ուկրաինայի պետական բյուջեի ընդհանուր հիմնադրամից՝ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքներով: «Գյուղատնտեսության մեջ մասնավոր ներդրումների արագացում» ծրագրից»,- գերատեսչության կայքում մեջբերվում է Մարչենկոյի խոսքերը ։
Ըստ նախարարի՝ հավաքագրված միջոցները թույլ կտան փոխհատուցել առաջնահերթ ծախսերը, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում՝ բարելավելու իրավիճակը սննդի արդյունաբերության ոլորտում և ապահովելու երկրի պարենային անվտանգությունը։ Նշվում է, որ վարկը տրամադրվել է Ուկրաինայի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև «Գյուղատնտեսության ոլորտում մասնավոր ներդրումների արագացում» ծրագրի նախագծով։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության որոշումը կախված է ոչ թե Յենս Ստոլտենբերգից, այլ ՆԱՏՕ-ի անդամներից. Բորել
- Պատրուշևը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ որպես պետության պահպանումը չի մտնում ԱՄՆ-ի ծրագրերի մեջ
- Մոլդովան ԵՄ-ից 10 մլն եվրո կստանա ուկրաինացի փախստականներին օգնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները