Քըլըչդարօղլուն մրցում է Թուրքիայի բռնապետի և ժամանակի դեմ․Արևմտյան մամուլի անդրադարձը
Ամերիկյան «The Washington Post»-ը հոդված է հրապարակել «Թուրքական ընտրություններ. Էրդողանի մրցակիցը խոստացել է վերջ տալ «ավտորիտար իշխանությանը»» վերնագրով։Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Այս շաբաթ տված հարցազրույցում Քըլըչդարօղլուն մտավախություն է հայտնել, որ քաղաքական լարվածությունը կարող է սպառնալ երկրում կարևոր ընտրությունների անցկացմանը, զգուշացնելով, որ մրցակիցները կփորձեն «քաոսի մթնոլորտ ստեղծել» մինչև կիրակի կայանալիք ընտրությունները»,- գրում է «Washington Post»-ը:
Ըստ թերթի՝ Քըլըչդարօղլուն խոստանում է վերականգնել Թուրքիայի դիվանագիտական իշխանությունը, որը Էրդողանի իշխանության օրոք դուրս էր մնացել աշխարհից։
Մեկ այլ ամսագիր՝ «The Economist»-ը, իր վերջին լուրի համար վերնագիր էր ընտրել «Նախկին բյուրոկրատը դժվարություններ է առաջացնում Էրդողանի համար»։
Հոդվածում տեղ են գտել մտքեր, որոնք թուրքական մամուլում «սկանդալային» որակումն են ստացել՝ «Քեմալ Քըլըչդարօղլուն մրցում է Թուրքիայի բռնապետի և ժամանակի դեմ։ Էրդողանը ավելի քան մեկ տասնամյակ բորբոքում է Թուրքիայի մշակութային պատերազմների կրակը: Այժմ, երբ նրա երկարամյա կարիերայի ընթացքում առաջին անգամ ի հայտ է գալիս իշխանությունը կորցնելու հավանականությունը, այս շարժումը կրկնապատկվել է»։
Բրիտանական «The Guardian» թերթն էլ այլ սկանդալային վերնագիր է հրապարակել՝ «Մինչ Թուրքիան պատրաստվում է քվեարկությանը, Էրդողանը դեմ առ դեմ կանգնած է իրական պարտության հավանականության առաջ»։ Անդրադառնալով վերջին հարցումներին՝ «The Guardian»-ը հաղորդել է, որ կիրակի առավոտյան ժամը 08:00-ից սկսած Թուրքիայում մոտ 61 միլիոն ընտրող կսկսի քվեարկել:
Թուրքական իշխանամետ մամուլը խիստ քննադատաբար է մոտեցել արևմտյան լրատվականների հրապարակած նյութերին՝ գրելով, որ Արևմուտքը բացահայտ աջակցում է ընդդիմադիր թեկնածուին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա