Պետք է սեղանին ունենալ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների տարբերակը՝ Լաչինի միջանցքի հարցում ճնշում գործադրելուց. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հանձնաժողովի նախագահի թվիթերյան էջում կատարել է գրառում, ուր քննադատել է Ադրբեջանին Լաչինի միջանցքի արգելափակման համար՝ չբացառելով պատժամիջոցների կիրառման տարբերակը: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և դադարեցնում էլեկտրաէներգիայի մատակարարումը կարևոր ենթակառուցվածքներին : Անհրաժեշտ է սեղանին ունենալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների տարբերակը, քանի դեռ ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար»,- գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան