Պետքարտուղարություն. Վաշինգտոնում հիմք դրվեց Բրյուսելի բանակցությունների համար
«Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու այն մասին, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն ամբիոնից»,-ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե նրա ռուս գործընկերը կասկածի տակ է դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
«Նա նաև կաոններ սահմանեց։ Ըստ այդ չափանիշների, եռակողմ համաձայնություններից դուրս հաջողություն չկա, որը, ըստ տեղական փորձագետների, հակամարտությունը սառեցնելու, այլ ոչ թե հակամարտությունների լուծման մասին է: Այսպիսով, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում»,-հարցրել է լրագրողը։
Ի պատասխան Պատելը շարունակել է՝ կարող է ասել, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի ու ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։
«Մենք հավատում ենք, որ կա հստակ ճանապարհ դեպի առաջ։ Մենք ուրախ էինք մայիսի սկզբին հյուրընկալել այս երկու երկրներին։ Կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին Բրյուսելից սկսվող այս բանակցությունների շարունակության համար, և մենք թույլ կտանք, որ այդ գործընթացը շարունակվի»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան